![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/arcrun.jpg)
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:
Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը: