ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Նման հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատունը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, այն է՝ դատական համակարգում հեղափոխություն անելու հայտարարություններին:

«Դա պահանջում է վճռականություն, զգոնություն, կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների` երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտաարել է ԱՄՆ դեսպանատունը:




Լրահոս