ԲՀԿ-ն դեռ մտածում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երկրում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար։ Պարզ է, որ ԼՀԿ խմբակցության անդամների թիվը բավական չէ, եւ պետք է միանան նաեւ ԲՀԿ անդամները։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ում դեռ այդ հարցը չեն քննարկել եւ չեն որոշել՝ կմիանան ստորագրահավաքին, թե ոչ։ Նրանք մինչեւ վաղը` ժամը 12-ը, ժամանակ ունեն վերջնական որոշում կայացնելու` նիստ անցկացնել-չանցկացնելու վերաբերյալ։

Սակայն արդեն իսկ պարզ է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը չի միանա ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաքին: Ընդ որում, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով` քննարկումներ անպայման կլինեն այս թեմայով, սակայն ընդդիմադիր գործընկերների ձեւակերպումների հետ համաձայն չեն, եւ նաեւ դա է չմիանալու պատճառը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ եթե անգամ ԲՀԿ-ն միանա, եւ արտահերթ նիստ գումարվի, այն չի անցկացվի քվորումի բացակայության պատճառով»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս