ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու մասին` նախանշելով առաջիկա գործողությունները: Մինչ այդ, ինչպես հայտնի է, վաղ առավոտից քաղաքացիները վարչապետի կոչով արգելափակել էին հայաստանյան բոլոր դատարանների մուտքերը եւ սպասում, որկեսօրին Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ: Իսկապես, դատական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի. հեղափոխություն անհրաժեշտ է նաեւ այս ոլորտում, որովհետեւորոշ հարցերում դատական համակարգը դարձել է արգելակ:
Ընդհանրապես, ի տարբերություն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, որոնք ձեւավորվել են ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում եւ ունեն լիակատար լեգիտիմություն, դատական համակարգը, ընդհակառակը, տեսանելի ու անտեսանելի թելերով կապված է նախկին կոռումպացված համակարգի հետ:
Դա պարզ դարձավ նաեւ երեկ. նախ` հրապարակվեց այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանն ու Մխիթար Պապոյանը: Մինչ Քոչարյանի փաստաբանական թիմը կհերքեր այս լուրերը, ավելի ուշ պարզ դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը «Մարտի 1»-ի գործըկասեցրել է եւ ուղարկել ՍԴ:
Ընդ որում, դա արել է` բավարարելով ամբաստանյալի փաստաբանների միջնորդությունը, բայց առանց տեղյակ պահելու ո՛չ մեղադրող, ո՛չտուժողկողմերին, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը: Ենթադրվում է` ե՛ւ տուժող, ե՛ւ մեղադրող կողմը կբողոքարկեն այս որոշումը. մեղադրող կողմը բողոքարկել է նաեւ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը, նաեւ դատավորին ինքնաբացարկ հայտնել: Մինչ այդ նկատենք՝ դատական համակարգում այս սխեմայի մասին ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել: Երեկ փորձեցինք զրուցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուհետ, սակայն ապարդյուն: Ավելի ուշ պարզվեց՝ նա գործուղման է մեկնել եւ գտնվում է Հոնկոնգում: Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որիրեն խանգարում ենք:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: