Ինչո՞ւ դատավոր Վազգեն Ռշտունին շտապեց մեկնել Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան և Մխիթար Պապոյան:

ArmLur.am-ը երեկ փորձեց զրուցել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հետ, քանի որ արդեն երկրորդ անգամ է, ինչ նրա անունը կապվում է ՀՀ երկրորդ նախագահին ազատելու որոշման հետ: Սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: «ժողովուրդ» օրաթերթին Մոսկվայի օդանավակայանից հայտնի դարձավ, որ Վազգեն Ռշտունին մոտ երկու ժամ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայան: Զարմանալի է, որ այս իրավիճակում երբ շոշափվում է նրա անունը, նա շտապում է հեռանալ Հայաստանից, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Տեղեկությունը փորձեցինք պարզել վերջինիս աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ Ռշտունին գործուղման է գնացել եւ այժմ Հոնկոնգում է: Մեր այն հարցին, թե երբ է գնացել, խոստացան լրացուցիչ տեղեկացնել:

Հ.Գ. Հավելենք, որ երեկ դատավորի աշխատակազմը հերքեց վերոնշյալ լուրերը` դրանք հերյուրանք որակելով:

Քնար Մանուկյան




Լրահոս