Դատական փորձագետ Արտակ Գալստյանը երեկ գրել է, որ Վերաքննիչ դատարանի երեք դատավորներսկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է, թե ոչ:
Սակայն պլանները փոխվել են. նրանք, նախ, այնպես արեցին, որ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, իսկ, ահա, դրանից հետո գործը ուղարկեն ՍԴ դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է, թե ոչ:
Ուստի մինչ երեկ ողջ դատական համակարգը խառնված էր: Դավիթ Գրիգորյանը ժամանակ չկորցրեց ու «Մարտի 1»-ի քրեական գործն ուղարկեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու:
Իսկ գործը ՍԴ ուղարկելը ենթադրում է հետեւյալը. ըստ դատական համակարգում տարածված լուրերի` գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի Սահմանադրական դատարանում, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործով հօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի:
Նա կհայտարարի, որ երկրորդ նախագահն անձեռմխելի է, եւ գործը կկարճի: Ռոբերտ Քոչարյանի մասով մենակ կքննվի կաշառքի գործը, եւ «Մարտի 1»-ի թեման փակված կլինի: Իսկ թե կհասնեն վերջնական արդյունքին, ցույց կտան զարգացող իրադարձություները:
Հ.Գ. Դատավորներ Մխիթար Պապոյանի կինը և Վազգեն Ռշտունու աշխատակազմը Մ. Պապոյանի և Վ. Ռշտունու մասին մամուլում հրապարակված տեղեկությունները համարել են հերյուրանք և սուտ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան