Որտեղ է այս պահին դատավոր Ռշտունին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու աշխատակազմից ArmLur.am-ին են տրամադրել նրա գործուղման մանրամասները:

Վազգեն Ռշտունին գործուղման է մեկնել Հոնկոնգ, այնտեղ կայանալիք՝ Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի (ICAC) 7-րդ խորհրդակցությանը և Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի (IAACA) ու Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի համատեղ վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար:

Միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ-ից մեկնել է պատվիրակություն, որի թվում է նաև Վազգեն Ռշտունին:

Ընդ որում՝ նշված միջոցառումներին մասնակցելու հրավերը ստացվել է դեռ երկու ամիս առաջ, իսկ այցի հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը, այդ թվում նաև ֆինանսավորումն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով:

Կից ներկայացվում է նաև ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահի հրամանը և միջոցառումների վերաբերյալ հրավերը:




Լրահոս