Ինչպես է Սերգո Երիցյանի դատավոր որդին երկու տարում միլիոնատեր դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեզվի պետական կոմիտեի նախկին նախագահ Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում զգալի ավելացել են. այսպես, ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարգրի`2018 թվականի վերջին ունեցել է 91 մլն 471 հազար դրամ, 38 հազար 800 դոլար, 1300 եվրո:

Նկատենք, որ երիտասարդ դատավորի դրամական միջոցները 2017 թվականին կազմել է 53 մլն 121 հազար դրամ, որը 2018-ին ավելացել է`կազմելով 91 մլն 471 հազար դրամ, իսկ ահա 2017-ին ունեցած 147 հազար դոլարը 2018-ին պակասել է`կազմելով 38 հազար 800 դրամ: նույնն է նաեւ եվրոյի դեպքում. այն 2017-ին 8000 եվրո է եղել, բայց 2018-ին պակասել է`հասնելով 1300 եվրոյի:

Դատավորի փոխառությունները նախորդ տարվա վերջին կազմել են 2000 դոլար, 85 մլն 301 հազար դրամ եւ 100 հազար դրամ:
Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը ամսական կազմում է 572 հազար դրամ, տարեկան`6 մլն 865 հազար դրամ: Բացի այս, դատավորը նախորդ տարվա վերջին որպես եկամուտ հայտարարգրել է նաեւ տրված փոխառությունների դիմաց ստացած տոկոսը, որը կազմել է մոտ 5 մլն դրամ:

Դատավորի`2016 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարգրում կրտսեր Երիցյանը հայտարարգրել է երկու ավտոմեքենա`ՙ՚Toyota Rav 4 2.0 Toyota Corolla 1.6: Նկատենք, որ դատավորի փոխառռությունները տարեց տարի ավելանում են: Բայց մյուս կողմից`այսքան միլիոններ ունենալու հետ մեկտեղ երիտասարդ դատավորը բնակարն չունի, համենայնդեպս այդպես է նշված իր հայտարարգրում:

Սարգիս Երիցյանը 2011 թվականից մինչեւ 2016 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Իսկ ահա 2016-ին նշանակվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ի դեպ, 34 տարեկան Երիցյանը մինչեւ դատավոր դառնալը հիմնականում պետական կառավարման համակարգում է աշխատել եւ ընդամենը 2 տարի` 2005-2007-ին, «Հայխնայբանկում» եղել է իրավախորհրդատու: Այսինքն` Երիցյան կրտսերը կամ երկու տարում հասցրել է բանկի միջոցներն իրենով անել, կամ էլ անհասկանալի է, թե որտեղից է այդքան գումար վաստակել:

Ի դեպ, ավագ Երիցյանը` Սերգո Երիցյանը լեզվի տեսչական մարմնի նախկին ղեկավարը, չի հայտարարագրել իր 2017 եւ 2018 թվականների հայտարարգիրը: Իսկ ահա 2016 թվականի հայտարարգրում նշված է որ դատավորի հայրը որպես եկամուտ հայտարարգրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ընդհանուր կազմել է 6 մլն 803 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Սերգո Երիցյանի համար 2016 թվականը բարեբեր տարի է եղել. նա 13 մլն 650 հազար դրամի չափով ժառանգության կարգով գույք է ստացել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս