«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը:
Այսօր էլ արդեն պատգամավորը հայտարարեց, որ արտահերթ նիստ է գումարվելու. «Նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»,- տեղեկացրեց Մարուքյանը: Սակայն ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ նիստը, այնուամենայնիվ, տեղի չի ունենալու:
Հարցի շուրջ մանրամասներ է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան