Զինծառայող-խոհարարները մասնակցել են համահայկական փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվել է Տոլմայի համահայկական 9-րդ փառատոնը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կազմակերպած փառատոնին մասնակցել է նաև պաշտպանության նախարարության թիմը և «Լավագույն տեսք» անվանակարգում արժանացել Ոսկե մեդալի։

Փառատոնի նպատակը հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումն է:




Լրահոս