Պետք է ուսումնասիրվի` ինչ է տեղի ունեցել. պատգամավորը` Ապրիլյան պատերազմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան 8:30-ից փակ էին Հանրապետության գրեթե բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: Նման իրավիճակ էր ստեղծվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո: Երեկ 12:00-ին վարչապետը հանդես եկավ ուղերձով, որում խոսեց այն մասին, թե ինչ քայլեր պետք է իրականացվեն դատական համակարգում հեղափոխություն անելու համար:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար:

ArmLur.am-ն այս հարցի մասին զրուցեց Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրոք այս փուլում կա անհրաժեշտություն:

«Պետք է ուսումնասիրվի` ինչ է տեղի ունեցել եւ վստահ եմ, որ շատ հարցեր կան, որ պատասախաններ ստանալու կարիք ունեն»,-ասաց նա:
Հարցրինք` ի՞նչ հարցերի մասին է խոսքը:

«Օրինակ, արդյոք այդ ժամանակվա իշխանությունը տեղյա՞կ է եղել հաստատման մասին, ինչքանո՞վ է տեղյակ եղել, ինչպե՞ս է պատրաստվել: Բազմաթիվ հարցեր կան, որ պետք է ուսումնասիրվեն»:

ArmLur.am-ը հարց ուղղեց` ասում են` հանձնաժողովը մի բան էլ ուշացած է, եւ դրա մասին պետք էր մտածել Ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո. Արդյոք ինքը կամ հանձնաժողովի անդամները մինչեւ հայտարարությունը նման նախաձեռնությամբ հանդես եկե՞լ են;

«Ես դեռ չեմ առաջարկել, բայց ես ինքս էլ առաջարկություններ կանեմ այդ հարցով: Հանձնաժողովում էլ վստահ եմ` կքննարկվի այդ հարցը»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ այս պահին չի կարողանա ասել, թե ովքեր կլինեն նոր ստեղծվող հանձնաժողովի կազմում:




Լրահոս