
Մայիսի 21-ին Փարիզում մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակի նախաշեմին հուշատախտակ է տեղադրվել: Այս մասին իր սոցցանցի էջում հայտնել է «Ազնավուր» հիմնադրամը:
Հուշատախտակը տեղադրվել է Փարիզում Ազնավուր ընտանիքի առաջին բնակարանի հասցեում:
«Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանում Մսյե լե Փրենս հասցեում, որտեղ Ազնավուրյանների ընտանիքը բնակվել է Փարիզ գալուց հետո, եւ որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- հայտնում է աղբյուրը: