Կենսաթոշակային տարիքի քաղաքացիները՝ լուրջ խնդրի առաջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ. աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի: Նրանք չեն կարող արխիվից ձեռք բերել իրենց աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքները: Այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն դիմում այդ քայլին տարիներ տեւող դատական քաշքշուկներից խուսափելու համար: Ավելին, դեռ հայտնի էլ չէ` կլուծվի նրանց հարցը, թե ոչ:

Մինչ այդ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Օրենքով սահմանված է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, եւ այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա` կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: Ասում է` աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս