Այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների եռյակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեեւ մնացել է նույնը, սակայն, բացառությամբ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերության, մյուսները ավելացրել են վճարած հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» վճարել է 13մլրդ 570.6 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի նրա մուծած հարկերը կազմել էին 13մլրդ 996.6 մլն:
Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերութունն է, որ այս տարի վճարել է 12 մլրդ 830 մլն դրամ՝ նախորդ տարվա 8 մլրդ դրամի փոխարեն:Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականին, այստեղ Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատն է՝ 6 մլրդ 684.4 մլն դրամ վճարումով, իսկ նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 4.1 մլրդ դրամ: Մեկ ուշագրավ փաստ էլ. խոշորհարկատուների առաջին տասնյակն էլ վճարել է ընդհանուր 59.6 մլրդ դրամ` նախորդ տարվա 45.7 մլրդ դրամի փոխարեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: