«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահ համակարգը փնտրում է աղբյուրին, թե ով կամ ինչպես իմացավ, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորները` Վազգեն Ռշտունին` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյանը: Ինչպես հայտնի է,Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուցհետո` մայիսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանների դռները փակելու եւ դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին:
Ում ինչ բոլորը շտապեցին քննադատել ՀՀ վարչապետին այս քայլի համար, մամուլում ֆեյսբուքյան օգտատեր եւ դատական փորձագետ ներկայացած Արտակ Գալստյանը աղմկահարույց հայտարարություն արեց. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստորի` Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորները` Վազգեն Ռշտունին` Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյանը` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն»:
Ավելին, դատական փորձագետ Արտակ Գալստյանը երեկ գրել էր, որ Վերաքննիչ դատարանի երեք դատավորներսկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ոչ:
Սակայն պլանները փոխվել են. նրանք, նախ, այնպես արեցին, որ երկրորդ նախագահը հայտնվի ազատության մեջ, իսկ, ահա, դրանից հետո գործը ուղարկեն ՍԴ դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ:
Ուստիմինչ մայիսի 20-ըողջ դատական համակարգը խառնված էր, Դավիթ Գրիգորյանը ժամանակ չկորցրեց, Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցրեց եւ ուղարկեց Սահմանադրական դատարան:
Ինչեւէ, այս հրապարակումը անպատասխան չմնաց: Երեկ գործին խառնվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը եւ վերջինս հաղորդում ներկայացրեց հանցագործության մասի`նշելով.«Նկատի ունենալով, որ նշված հրապարակումն ամբողջությամբ սուտ է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ, հետեւաբար, համապատասխան մարմիններին խնդրում եմ իմ այս հրապարակումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ,օրենքով սահմանված կարգով, պատշաճ իրավական գնահատական տալ Արտակ Գալստյանի եւ այդ կեղծ տեղեկությունըվերջինին հաղորդած անձի արարքներին:
Հատկանշական է, որ Արտակ Գալստյանը, չհանդիսանալով լրագրող, պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»:
ՀՀ իրավապահները գործի անցան, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին`հաղորդման մասին տեղյակ են, հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել դրանում նշված հանգամանքները: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ իրավապահները սկսել են պարզել, թե ով է դատական փորձագետը: Այսպիսով, տեղեկություններ են ստացվել, որ վերոնշյալ տեղեկությունը հրապարակած անձը, որ նախկինում ազատազրկման է դատապարտված եղել, հայտնի է Վանոյի Արտակ անունով: Այդ մասին հայտարարել է Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը` ասելով, որ ժամանակին ինքը այդ անձնավորության հետ կապված խափանման միջոցի` կալանավորման հարցեր է քննելու բավարարել:
Մինչ այդ իրավապահները միաժամանակ ստուգումներու բացատրություններ են վերցրել դատական համակարգի ներկայացուցիչներից` փորձելով հասկանալ, թե նրանք ինչ կապ ունեն դատական փորձագետի հրապարակած տեղեկություների հետ: Ասել է թե` դատական համակարգում կասկածներ ունեն, որ միգուցե դատական համակարգից է այդ ինֆորմացիան դուրս եկել, եւ դատավորների գլխին,իբր թե, «շառ են անում»: Ստացվում է, որողջ դատական համակարգում խառնաշփոթ իրավիճակ է, եւ փորձում են հասկանալ, թե ով կամ ինչպես է կարողացել այդ ինֆորմացիան տալ դատական փորձագետին:
Ինչ կպարզվի այս ամենի արդյունքում, սպասենք զարգացումների, սակայն ակնհայտ է մեկ բան, որ դատական համակարգում խառնված են իրար:
Քնար Մանուկյան