Այսօր Շառլ Ազնավուրը կդառնար 95 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 22-ին Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի (Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1924-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։

2009 թվականի մայիսից եղել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին էր, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:

 




Լրահոս