Քաղաքականությունը` ընդդեմ ֆուտբոլի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքանով է քաղաքականությունը վնասում սպորտին, արդյոք քաղաքական նկատառումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել սպորտի համար: Հարց, որը քննարկման կենտրոնում եղել է, կա եւ կմնա դեռ շատ ու շատ երկար ժամանակ:

Քաղաքականության պատճառով կարող են նույն երկիրը ներկայացնող ակումբները դառնալ «թշնամիներ». այս փաստը դեռ ինչ-որտեղ կարելի է հասկանալ, սակայն այն,որ քաղաքականության պատճառով կարող են կարեւորագույն խաղերին մասնակցելուց զրկվել հանրաճանաչ մարզիկներ, դա արդեն հասկանալը բարդ է:

Երեւի թե հասկացաք, թե ում մասին է խոսքը:Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու եւ չի մասնակցի «Չելսիի» դեմ կայանալիք Եվրոպա Լիգայի եզրափակչին:Եւ այս ամենը այն պատճառով,որ Ադրբեջանը չի կարող ապահովել մերֆուտբոլիստի անվտանգությունը,իսկորն ամենամտահոգիչն է, այդ ամենը չի կարողանում անել Եվրոպական ֆուտբոլի բարձրագույն կառույցը`ՈՒԵՖԱ-ն:

«Արսենալը» արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ,որտեղ պարզ ընդգծում է,որ դժգոհ է ՈՒԵՖԱ-ից. «Մենք ՈՒԵՖԱ-ին ուղղված նամակի մեջ հայտնել ենքմեր մտավախությունները, որորվհետեւֆուտբոլում այսպիսի բաներն անթույլատրելի են եւ հազվադեպ: Մխիթարյանը մեզ համար մեծ կորուստ էր»:

Ստեղծված իրավիճակիշուրջ սոցիալական ցանցերում կատարած գրառմանն անդրադարձել է նաեւ անձամբ Հենրիխ Մխիթարյանը. «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները եւ տարբերակները, մենք կայացրինք ինձ համար բարդ որոշում`չմասնացել Բաքվում կայանալիք եզրափակչին: Ես ստիպված եմ ընդունել այս ամենը` չնայած այն փաստին,որ շատ ցավոտ է նման հանդիպում բաց թողնելը»:

Այո, այս ամենը շատ ցավոտ ոչ միայն Հենրիխի եւ հայ ազգի համար, այլեւ շատ ցավոտ է համաշխարհային ֆուտբոլի համար. չէ՞ որ սա եվրոպական ֆուտբոլի ամենաբարձր առաջնություններից մեկն է, եւ ուղղակի անընդունելի է,որ քաղաքական մի շարք հանգամանքներից ելնելով` նման հանդիպումը պետք է բաց թողնի այնպիսի աստղային ֆուտբոլիստ, ինչպիսինՀենրիխ Մխիթարյանն է:

Այսպիսով, պետք է ասել՝ քաղաքականությունը մի լավ ապտակ հասցրեց ֆուտբոլին եւ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ին: Արցախյան հիմնախնդրի առկայության պատճառով տուժեց սպորտը,որըպետք է մտածեին առաջին հերթին ՈՒԵՖԱ-ում եզրափակչի անցկացման վայրը որոշելու ժամանակ:

Օրեր առաջ արդեն հայտնել ենք,որ հայկական կողմիցոչ մի անդրադարձ չկար` կապված Հենրիխ Մխիթարյանի շուրջ պտտվող իրադարձությունների հետ:

Միայն երեկ՝մայիսի 21-ին, ԱԳՆ-ից եղավ հայտարարություն. Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց,որ եթե Ադրբեջանը ներկայացնի անվտանգության համապատասխան երաշխիքներ, ապա ԱԳՆ-ն չի ունենա ոչ մի առարկություն` կապված Մխիթարյանի` Բաքվում կայանալիք խաղին մասնակցելու հետ: Ցավոք, այս ամենն արդեն ուշացած էր. արդեն փաստ է՝Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հեղինակավոր առաջնության եզրափակչին քաղաքական խնդիրների պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս