
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական կուլիսներում քննարկում է եղել այն մասին, որ դեռ նախկինում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ասել են՝ ԲԴԽ-ն հարկավոր է կազմալուծել դատական համակարգի խնդիրները լուծելու համար: Սակայն խոսակցությունները այդպես էլ արդյունք չտվեցին, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ հասարակության վստահությունը չվայելող դատարաններ:
Տեղեկությունը փորձեցինք պարզել նախարար Զեյնալյանից, սակայն վերջինս հերքեց՝ ասելով, որ նման բան չի եղել: