Օրեր առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ պիլոտային ծրագիր է մշակել, համաձայն որի` այս տարի թույլատրելու են Սեւանա լճից 150 տոննա սիգ արդյունագործական նպատակով որսալ:
Սակայն ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը պնդում է, որ խիստ պետք է վերահսկվի եւ հնարավոր է, որ պիլոտային ծրագրի իրականացման ժամանակ այլ մարդիկ կօգտվեն:
«Մինչեւ 1000 տոննա չհասնի… մեր պայմաններում` հսկողություն չկա, մենք չենք գտնում, որ դա դեռ նպատակարհարմար է»,- նկատեց Բ. Գաբրիելյանը:
ArmLur.am-ը Բարդուխ Գաբրիելյանից հետաքրքրվեց` արդյոք հնարավոր է վերահսկել որսաչափը: Հարցին ի պատասխան մասնագետն արձագանքեց`նշելով հետեւյալը. «Իրականում ամեն ինչն էլ հնարավոր է, եթե կազմակերպվի պատշաճ ձեւով: Եթե համապատասխան վերահսկող կազմակերությունները հսկեն ժամանակահատվածը, տեղերը, որսագործիքները, ցանցերի չափը: Իսկ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ մենք 6-ից հետո (18.00-ից հետո) իրավունք չունենք աշխատել: Ինչ-որ աբսուրդ բան է, որ 6-ից (18.00-ից հետո) հետո իրենք լիճ չպետք է մտնեն…»:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան