Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են:
Հրաչյա Մուշեղյանն անցյալ տարվա ընթացքում 4 մլն դրամով գնել է Mercedes Benz S 550 4 Matic մոդելի ավտոմեքենա: Միաժամանակ նա 500 հազար դրամով վաճառել է Vaz 21 ավտոմեքենա: Քննիչի փոխառությունները տարեվերջին 2.1 մլն դրամ են կազմել: Նկատենք, որ նրա դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամով ավելացել են:
Թե ինչպես կամ ինչ ճանապարհով, պաշտոնական փաստաթղթում որեւէ տեղեկություն չկա նշված:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 10 մլն դրամի չափով նա անցյալ տարում «այլ եկամուտ» է ունեցել: Հուսանք` Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն առաջիկայում հանրության հետ կկիսվի, թե որտեղից իրեն 10 միլիոնանոց եկամուտ: Բացի այս, նրա աշխատավարձը ամսական կազմել է 543 հազար դրամ: Նկատենք նաեւ`քննիչի պաշտոնը ստանձնելու 2017 թվականի հայտարարագրում նշված է, որ բնակարան չունի: Միայն հողամաս ունի եւ «Vaz 21» մոդելի ավտոմեքենա, որը նա 2018-ին վաճառել է: Պարզվում է`քննիչի կնոջ`Լիլիթ Մուշեղյանի դրամակն միջոցը եւս բարձրացել է`400 հազար դրամով: Ինչպես ամուսինը, այնպես էլ կինը` «այլ եկամուտ» է ունեցել`500 հազար դրամի չափով:
Ս.Հ.