ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Հարությունյանի պաշտոնավարմանը օրեր են մնացել. պլանները հայտնի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ, օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել: Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու, եւ Գ. Հարությունյանն առաջիններից մեկն է լինելու, որ թողնելու է պաշտոնը:

Տեսակետ կա՝ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից, եւ հենց առաջին հրաժարականը պետք է ներկայացնի նախկին իշխանությունների հետ խնամիական կապեր ունեցող Հարությունյանը: Բացի այդ, նա համարվում է անկախ Հայաստանում կեղծված բոլոր համապետական ընտրությունների կնքահայրը, քանի որ ժամանակին նրա ղեկավարած ՍԴ-ն է վավերացրել բոլոր կեղծված ընտրությունների արդյունքները:

Նկատենք, որ Հարությունյանի պաշտոնավարման օրինականությունը շատ է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու օրենսդրական սահմանափակումները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Դատական դեպարտամենտ, որտեղից ասացին. «Մեր օրակարգում նման հարց գոյություն չունի»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս