Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին 11,5 մլն դրամ հատկացնել Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, այդպես կստեղծվի հարմար միջավայր Կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունն ապահովելու համար։ Ծրագրի նպատակն է խթանել կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը: ՄԱԶԾ կողմից ծրագրի իրականացմանը ցուցաբերվելու է ֆինանսական մասնակցություն 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: