Արտահերթ ընտրություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց երկու ընտրությունների անցկացման մասին։ Նախ Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել սեպտեմբերի 29-ին: Գետափ համայնքի ղեկավար Գոռ Ստեփանյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա ապրիլի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մեկ այլ որոշմամբ էլ, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Վանևան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2018 թվականի հունիսի 10-ին:




Լրահոս