«Ընդդեմ» Եվայի ցեղի. ովքեր են դեմ եղել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշման նախագիծը, որը շրջանառության է դրվել e-draft.am կայքէջում, հաջողություն չի գրանցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեղադրված «ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծին քվեարկել է 33 անձ, որից 27-ը` դեմ, իսկ 6-ը` կողմ:

Նկատենք, որ նախագծի շրջանակներում կարեւորվել են 5 գերակա ուղղություն` կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց եւ տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում եւ որոշումների ընդունման մակարդակում, սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում, կանանց եւ տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության եւ հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում, առողջապահության ոլորտում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում եւ գենդերային խտրականության կանխարգելում:

Ուզում ենք հավատալ, որ դեմ քվեարկածները տղամարդիկ չեն:

Ս.Հ




Լրահոս