Լուսանկարը` պաշտոնական լրահոսից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին:
ՀԱՐՑ. Կես դրույքով աշխատողն ի՞նչ կարգով կարող է ստանալ սոցիալական փաթեթի գումար: Որքա՞ն սահմանաչափ է կիրառվում նրա համար:
Հրաչուհի Քամալյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս (նորմալ աշխատաժամանակից պակաս` բացառությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն, կրճատ տեւողությամբ աշխատաժամանակի) աշխատանքային ծանրաբեռնվածություն (աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոս աշխատաժամանակ ունենալու դեպքում) սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի գումարի կեսը):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հստակ տեղեկանալ` եթե կազմակերպությունը առեւտրի իրականացման վայրերում` (ոսկու շուկաներ) վաճառասեղանների մոտ, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառք է կատարում, ապա վաճառքի իրականացման համար ո՞ր դեպքում պետք է արտոնագրային վճար կատարել:
Սերինե Հայրապետյան (47 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ, համաձայն «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող), իսկ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ արտոնագրային վճար վճարողների համար սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են եկամտահարկի (շահութահարկի) եւ ԱԱՀ-ի գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաեւ հարկվող եկամուտը որոշելիս հաշվի չեն առնվում համախառն եկամտից նվազեցումները: