Ազգային Ժողովումկրքերըչենհանդարտվում: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու ու քննարկելու, երկուշաբթի տեղի ունեցած իրադարձությունները այդպես էլ կյանքի չկոչվեցին: Ըստ ընդդիմադիրների` խորհրդարանի իշխանական պատգամավորները չեն ցանկանում իրենց կատարած սխալների մասին խոսել, առավել եւս` դրանք քննարկել ու քննադատություններ լսել:
Ընդդիմադիրները պնդում են, որ պատրաստվում էին ուղղակի ներկայացնել իրենց դիրքորոշումը` կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որպետք էր փակել դատարանի շենքերիմուտքերնու ելքերը` այդկերպ վերականգնելով դատաիրավական համակարգում կատարվող անարդարությունները:Նրանք նպատակ ունենառաջարկել դատական համակարգում «հեղափոխություն» իրականացնելուիրենց տարբերակը, որը, ըստիրենց, կլիներօրենքի շրջանակներում:
Հիմա նրանք այսօր կայանալիք լսումներին, որը վերաբերում է անցումային արդարադատությանը, կխոսեն Նիկոլ Փաշինյանի կատարած քայլերին ու դատաիրավական համակարգի վերափոխումներին:
Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը հայտարարություն էր տարածել`նշելով, որառաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը եւ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
-Պարո՛ն Մարուքյան, ինչո՞ւ իշխանությունը չընդունեց Ձեր առաջարկությունը արտահերթ նիստ հրավիրելու ու քննարկելու դատաիրավական համակարգի հետ կապված իրենց առաջարկած փոփոխությունները, ու, ընդհանրապես,ի՞նչ էիք ցանկանում քննարկել, որը, կարելի է ասել,մերժվեց:
-Գիտեք ինչ, սարսափելի վախ կա` իրենց մեջ մտած:
-Բայց ինչի՞ցեն վախենում, ի՞նչ սարսափելի բան էիք պատրաստվում անել, ասել, որից, ըստ Ձեզ,իմքայլականները սարսափում են:
-Իշխանությունը տառապում է լուսավորաֆոբիայով եւ քննարկումներաֆոբիայով, որովհետեւ իրենք ասում են, որ չարժե քննարկել այդ հարցը:Իրենք կարծում են, որ դատարանների մուտքերնու ելքերը փակելու հարցը պետքչի քննարկել: Եթե իրենքվստահ են, որ դա շատ ճիշտ բան էր, ապա ես հարց եմ տալիս`ինչու են իրենք խուսափում այդ քննարկումներից: Ակնհայտ է, որ հասկանում են, թե իրականում ինչ են արել, ինչ խնդիր են առաջացրել: Ու այդ վախը, այդ ահը, այդ սարսափը բերեցնրան, որդեմ քվեարկեցին ու տապալեցին մեր նախաձեռնությունը արտահերթ նիստ հրավիրելու:
-Այսինքն` ըստ Ձեզ` իշխանությունը չի՞ կարող հիմանավորել իր կատարած քայլերը: Ձեր կարծիքով` հիմնավորումներ չունե՞ն, թե իրականում ինչու գնացին նման կոշտ քայլերի:
-Միանշանակ, ամեն մարդ գիտի իր ներսում, թե ինչ-որ բան սխալ է արել,ուչգիտի, թե ինչպես կարող է տակից դուրս գալ:
-Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` դատարանների մուտքերն ու ելքերը փակելու հետ կապված, որակում եք սխա՞լ:
-Մենք հայտարարությամբ հանդես էինք եկել`նշելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու ԱԺ խմբակցությունը հորդորում են ՀՀ վարչապետին վերանայել դատարաններն արգելափակելու իրկոչը: Քանի որ այս պարագայում խաթարվում է ՀՀ-ում արդարադատության իրականացումը հազարավոր մարդկանց համար, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները: Հայաստանի Հանրապետությունն այդկերպ խախտում է իրիսկկողմից վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված մարդու իրավունքները` վիժեցնելով հեղափոխությունից հետո կուտակված իրավական պետություն կառուցելու ամբողջ ներուժը: Մենք հորդորել էինք ձեռնպահ մնալ, բայց դա չաշխատեց:
-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, քայլեր ձեռնարկելո՞ւ եք այդ ուղղությամբ:
-Ամեն դեպքում, արդեն ինչ ասել ենք, անցումային արդարադատության քննարկումներ են լինելու, ու կարծում եմ, որ այն վեր է ածվելու այդ հարցի քննարկմանը, ինչը, կարծում եմ, շատ վատ է: Մենք պետք է այդտեղ փորձագետների լսեինք, ոչ թե լսեինք, թե արգելափակումները ինչ հետեւանքներ կարող էր ունենալ կամ ինչքանով էր սխալ, ու գնահատականներ տայինք քաղաքական իմաստով: Ցանկացած իշխանություն վախեր ունի. կարծում եմ`իրենց վախն էլ դա էր:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ