Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեքսանդր Սպենդիրյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։

Առաջին վարչական հայցով Օրբելյանը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14–ի վարչապետի որոշումը:

Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին:

Իսկ քաղաքացիական հայցով ընդդեմ Նազենի Ղարիբյանի՝ պահանջում է 2019 թվականի մարտի 3–ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Գործը մակագրվել է քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:




Լրահոս