«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ԱԱԾ ղեկավարության գործողություններում իրենք տեսնում են խնդրահարույց արարքներ, որոնք նույնիսկ արգելված են քրեական օրենսգրքով։ Նրա խոսքով, այդ ամենը չքննադատել չի կարելի։
«Կան գործիչներ, ովքեր հեղափոխությունից հետո փախան Հայաստանից, հիմա Հայաստանում ազատ ֆռֆռում են, ու դա հանգեցնում է մտքերի։ Մենք իր գործողություններում ավելի խնդրահարույց բաներ ենք տեսնում, որոնք նույնիսկ այն ժամանակ չէինք տեսել», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Սոնա Գրիգորյան