ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ է գնել 20 միլիոն արժողությամբ հեռախոսահամարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցերում այսօր տեղեկություն է տարածվել, որ Մալաթիա Սեբաստիայի շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին նվիրել է 033-000000 համարը, որ արժե 20 մլն դրամ:

ArmLur.am-ի թղթակիցը կապ հաստատեց Արտակ Ալեքսանյանի հետ և հետաքրքրվեց` արդյոք ինքըն է նվիրել այդ հեռախոսահամարը Հայկ Սարգսյանին: Մեր հարցին ի պատասխան, նա ասաց.

-Տվյալ անձին չեմ ճանաչում, շփում չեմ ունեցել, այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

ArmLur.am-ը փորձեց այդ հեռախոսահամարով կապ հաստատել սեփականատիրոջ հետ, սակայն համարը անհասանելի էր:

ArmLur.am-ը դիմեց նաև Հայկ Սարգսյանին: Վերջինս հայտնեց, որ որևէ կապ չունի իրականության հետ։

«Նշված անձնավորությանը անգամ չեմ ճանաչում։ Ցավում եմ, որ ստիպված եմ ամեն անհեթեթության անդրադառնալ և հերքել»,ասաց Հայկ Սարգսյանը:

 




Լրահոս