Մեզ համար այդ կրակոցները սովորական էին. Մատաղիսի համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Մարտակերտի Մատաղիս համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանի հետ: Նշենք, որ համայնքապետը այդ օրերին վիրավորում էր ստացել:

-Պարոն Ավանեսյան 2016-ի ապրլին, ինչպե ՞ ս իմացաք, որ պատերազմ է սկսվում:

-Սովորական կրակոցներ կային, բայց վարչամազմի ղեկավարը զանգեց, տեղեկացրեց, որովհետեւ կրակոցները մինչեւ էդ էլ կային, գիշերն էլ կային: Մեզ համար այդ կրակոցները սովորական էին: Գիշերը ժամը 3-ի կողմերը վարչակազմի ղեկավարը զանգեց, հարցրեց` ոնց ենք, ինչ կա գյուղում, ասացի` լավ ենք, ասաց` ուշադիր մնացեք: Ես էլ կարծեցի զուտ կրակոցների մասով է ասուն: Բայց հետո կամաց-կամաց տեսանք, որ թեժացավ իրավիճակը:

-Դուք այդ օրերին վիրավորում ստացաք: Ինչպե ՞ ս եղավ:

-Տեղի ժողովրդի տարհանում էինք կազմակերպում, էդպես չհասցրի: Մնացածն էլ հեռախոսով ենք կարողացել անել:

-Պատերազմին նախորդող օրերին լարված իրավիճակ չե ՞ ք նկատել:

-Լարվածություն մինչեւ ապրիլի երկուսը մի քանի տարի շարունակ կար: 2011-2012 թվականներից հետո սկսվեցին դիվեերսիոն գործողություններ, 2015 թվականին հրետանի կրակեցին, կամաց-կամաց շատացավ լարված վիճակը:
Ավանեսյանը հեռախոսազրույցի ժամանակ հրաժարվեց ավելի մանրամասներ հայտնել, թե ինչ իրավիճակ է նկատել պատերազմին նախորդող օրերին :




Լրահոս