Լիոնում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով, պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ վիրավորվել է:

РИА Новости-ն տեղեկություններ է հաղորդում այդ մասին՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին՝ նշելով, որ պայթյունի պատճառները դեռևս հասկանալի չեն: Այն որոտացել է Վիկտոր Հյուգոյի անվան հետիոտնի կենտրոնական փողոցում:

Նույն լրատվամիջոցը հայտնում է, որ  տուժածների շրջանում 8-ամյա երեխա կա: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը ականապատ ծանրոցն է եղել:




Լրահոս