Ինչպես հայտնի է՝ պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նարինե Գրիգորյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցը կազմել է 1 մլն 810 հազար դրամ։
Նկատենք, որ դատավորի՝ ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն չկա նշված հայտարարագրում։ Միայն 2015 թվականին դատավորը 21.6 մլն դրամով բնակարան է գնել։ Չնայած սրան՝ Գրիգորյանները միշտ աչքի են ընկել իրենց ունեցվածքով և բիզնեսներով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գեներալի դստեր ամսական աշխատավարձը նախորդ տարվա ընթացքում կազմել է 608 հազար դրամ (այն գերազանցում է 1200 դոլարը)։
Մյուս կողմից նկատենք, որ դատավորի ամուսնու՝ Արտակ Պողոսյանի դրամական միջոցը կազմել է 610 հազար դրամ, իսկ աշխատավարձը՝ տարեկան 577 հազար դրամ։ Բացի այս, ամուսինը նախորդ տարվա ընթացքում 405 հազար դրամի եկամուտ է ստացել։ Սակայն պաշտոնական փաստաթղթում նշված չէ, թե որտեղից։
Ս.Հ.