Վեթթինգի ենթարկելու գործընթացը երկարատև կլինի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ-ում երեկ տեղի ունեցան անցումային արդարադատության հարցերով լսումներ: Անցումային արդարադատության ներդրման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր դեռ նախորդ տարվա օգոստոսին:

Ու, փաստորեն, սա Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանությունների կազմակերպած առաջին նման լսումներն էին, որը, դատելով ելույթներից եւ արձագանքից, սպասված էր, ինչու չէ, նաեւ ուշացած:
ՈՒ թեեւ անցումային արդարադատության ներդրման հարցում այսօր, կարծես թե, կա հասարակական պահանջ, նաեւ կա իշխանությունների ցանկությունը, բայց դեռ պարզ չէ` ինչպես պետք է այն իրականացվի: Եվ երեկվա լսումներն իրավմամբ ոչ թե տվեցին երկար սպասված հարցերի պատասխանները, այլեւ ավելի խորացրին դրանք: Մասնավորապես, անպատասխան մնաց, թե երբ կսկսի գործել վեթթինգը, ինչ օրենքներ կփոխվեն մինչ այդ, ովքեր կլինեն այդ խմբում եւ այլն: Գործնականում վեթթինգի ենթարկելու գործընթացը բավական երկարատեւ է լինելու եւ ժամկետները, ելնելով գործընթացներից, որոշում են հենց իշխանությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները նշեցին, որ այդ ճանապարհին բազմաթիվ փոփոխություններ պետք է լինեն, ընդհուպ` երկրի մայր օրենքում՝ ՀՀ Սահմանադրության մեջ:

Ընդ որում, սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են: Բայց երբ է այս ամենն իրականացվելու, ինչ տեսքով, դեռ որեւէ մեկը չի մանրամասնում: Ասել է թե` անցումային արդարադատությանն անցումը դեռ երկար ժամանակ կխլի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս