Պարտավորությունները չկատարելու դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում պարտավորվել է անտառապատ տարածքները ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Այս հիմնադրամից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլարի չափով. սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք է եղել:

Պարզվում է, այդ պարտավորությունները չկատարելու դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենա: Ըստ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի` մինչեւ 2030թ. երկրները պետք է ներկայացնեն, թե պարտավորություններից որքանն են իրականացրել:

«Նույնիսկ 4 անգամ պակաս թվի դեպքում հնարավոր չէ, չկա այդքան տարածք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է նա՝ պատմելով, որ Կանադայում ՀՀ ներկայացուցիչներին ասել են, որ հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, ունենալով ավելի մեծ տարածքներ, գտնվելով լավ վիճակում, ավելի զգույշ են եւ փոքր թվեր են վերցնում: «Իսկ մենք սահմանափակ հողային ռեսուրսներով, միջոցներով ընկնում ենք պարտավորությունների տակ»,- ասել է Ղազարյանը:

Փաստորեն, նախկին կառավարությունը ագահություն է արել, եւ չի բացառվում՝ իրավապահներն այս թեմայով ուսումնասիրությունների դեպքում նույնիսկ քրեական գործ հարուցեն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս