ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ«Դաշնակցությունը» պետք է լրջանա, ոչ թե պետք է իշխանություններին հորդորի լրջանալ: Ըստ Զուրաբյանի`ինքը միշտ էլ քննադատել է ՀՅԴ-ին ու շարունակելու է քննադատել նրանց վարած քաղաքականությունը:
-Պարո՛ն Զուրաբյան, ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իշխանությունների աշխատանքը, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ է,ու, կարելի է ասել, հանրության սպասելիքները չեն արդարացրել:
-Ես համաձայն չեմ, իսկ դուք որոշել եք, թե ովքեր են այդ ընդդիմադիրները:
-Խորհրդարանում ներկայացված երկու ուժերը` «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները, քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը:
-Լավ իրենք ի՞նչ ընդդիմություն:
-Ընդդիմություն չե՞ն:
-Դե լավ, ես չեմ ընդունում:
-Այսինքն` ԱԺ երկու ընդդիմադիր ուժերինլուրջչե՞ք վերաբերվում ու ընդդիմադիր ուժչե՞ք համարում:
-Դե հիմա…ես կարծում եմ, որընդդիմության գործը շատ ավելի լուրջ է,ու շատ ավելի ճիշտուղղություններովկարելի է քննադատել:
-ՀՅԴ-ին ընդդիմություն համարո՞ւմ եք.իրենք էլ իրենց հրավիրած հանրահավաքին հայտարարեցին, թե իշխանությունները պետք է լրջանան ուկոնկրետ քայլեր անեն հանրության համար կարեւոր հարցերին լուծում տալու համար: Համամի՞տ եք, որ իշխանություններն անլուրջ են:
-Կներեք, ես «Դաշնակցության»քննադատությունը չեմ մեկնաբանում, «Դաշնակցության» գաղափարները քննադատել եմ ու քննադատելու եմ: Լրջությունըոչ մեկին չի խանգարի, բայց ասողը «Դաշնակցությունը» չէ, որպետք է լինի, այ հենցիրենցպետք է լրջանալ:
ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ