«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի հետ:
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքացիները փակեցին բոլոր դատարանի դռները, եւ ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգի բարեփոխումների մասին եւ նշեց.«Չեմ կարող եւ չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջչիմտնում, չնայած անհնար է դատարանների բոլորորոշումներընույն արշինով չափել եւ նույն գնահատականին արժանացնել……: Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույնկոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով:
Դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներկիսել էին այս մտահոգությունը, իսկ, ահա,իրենց աշխատանքում նվիրյալ մի շարք դատավորներ վարչապետի վերոնշյալ հայտարարությունից հետոներքին քննարկումներ էին իրականացրել եւ հայտնել, որ իրականում իրավապահները ՀՀ վարչապետին ճիշտտեղեկությունչենտվել: Մասնավորապես նշել էին, որ շատ դեպքերում քննիչները չհիմնավորված միջնորդություններ ու առհասարակ քրեական գործեր են ուղարկում դատարան, եւ կարծում են, որ դատարանները պետք է իրենց ցանկալի որոշումներ կայացնեն, բայց դա այդպես չէ, ուստի դատարանների վրա մեղքը գցելուց առաջ թողքննիչները հիմնավորված քրեական գործեր ուղարկեն դատարան եւ հետո էլ չընկնեն մեղավորներ փնտրեն:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի հետ ՀՀ վարչապետի հայտարարության եւ դատական համակարգի արձագանքի մասին:
-Պարո՛ն Պողոսյան, վարչապետը ասել էր, որ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետեւ քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միեւնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները հենց այդ նույնկոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով: Այս ամենից հետո դատական համակարգում խոսակցություն էր եղել, որ դատարանների վրա մեղքը գցելուց առաջթողքննիչները հիմնավորված քրեական գործեր ուղարկեն դատարան եւ հետո էլ չընկնեն մեղավորներ փնտրեն: Դուք`որպես Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, դժգոհել էիքնախագահին, որինքն էլ ասել էր վարչապետին,ու նա նման հայտարարություն արեց:
-Եթե չեմ սխալվում, ՀՀ վարչապետն ասեց, որ քննչական մարմինների մոտ առաջացել են դժգոհություններ, բայց պետք է նշեմ, որ բողոքի ակցիաներ չենք իրականացրել: Երբեմն լինում են դեպքեր, որ քննիչն, ըստ էության, անարդար է համարում, երբ ամիսների իր աշխատանքը կատարելէ, բացահայտվել է, միգուցե քրեական գործի վերջնական որոշումից դժգոհ,ներքին կարգով է վերաբերմունքը հայտնել, բայց նման բաների դեմ պաշտոնապես բողոքելու առիթ չիեղել: Ընդամենը դա: Պետք է նշեմ, որ այդ ամենը հարաբերություններ են համակարգի ներսում: Երբեմն դժգոհութուններով կիսվում են ղեկավարության հետ, եւ մենքմեր կածիքն ենք հայտնում: Չեմ կարծում, որ հանցագործության նշաններ կան այլ մարմիների գործողություններում: Եթե այդպես լիներ, կարծում եմ, որ դրա արձագանքը կլիներ այն մարմինների կողմից,որոնք ստուգողական կարգով կարողանում են ազդեցություն ունենալ որոշումների վրա: Իրավական ոլորտում զուտ աշխատանքային ընթացակարգ է. չեմ կարծում, որ օրենքից կոպիտ շեղումներ են եղել: Համենայնդեպս, տեսակետներ են, որոնք,նորից կրկնեմ, մասնագիտական հարության մեջ է: Երբեմն մարդը` այս դեպքում կոնկրետ քննիչը, դժգոհ է այն արդյունքից, ինչ ինքն ակնկալում էր:
-ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 տարեկան հաղորդման մեջնշել էր, որ հանցագործությունների բացահայտման միջոցների շարքում աստիճանաբար արդյունավետության պակաս է արձանագրվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում: Ակնհայտ է, որ, նախ, հետաքննության մարմինների ունեցած տեխնիկական հնարավորություները ժամանակի ընթացքում անփոփոխ են մնում հանցագործությունների թվի տարեկան կայուն աճի պայմաններում, բացի դրանից, առկա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս վերահսկելու սովորական բջջային կապով իրականացվող հեռախոսազրույցները այն դեպքում, երբ բջջային հեռախոսների համապատասխան ծրագրային հավելվածները ավելի շատ են օգտագործվում, եւ դրանք վերահսկել, որպես կանոն, հնարավոր չէ: Հիմա Կոմիտեում քննվում է աղմկահարույց գաղտնալսման գործը, եւ դատելով դատախազության հաղորդագրությունից`ո՞նց եք կարողանալու բացահայտել, թե ով գաղտնալսեց:
-Կարծում եմ, որ դա ընդամենը մտահոգություն է: Տեխնիկականը, գիտեք, որ գնալով զարգանում է, եւ դրա վերահսկելն էլ է ավելի դժվարանում: Տեխնիկական կապեր են տարբեր ստեղծվում, որոնց վերահսկումը խնդրահարույց է, բայց դա ընդամենը մտավախություն է: Իսկ ինչ վերաբերում է գործին, քննության փուլում է:
-Բայց արդեն մեկ տարին կլրանա, որեւէ տեղեկություն չկա` կասկածյալ, մեղադրյալ կա, թե ոչ:
-Շատ մասնագետներ են ներգրավված:
-Միջազգային մասնագետնե՞ր:
-Ոչ, տեղի մասնագետները` բարձր տեխնոլոգիաների գծով. ամեն ինչ արվում է:
-Իսկ տեղյակ չե՞ք գործով կասկածյալ, մեղադրյալ կա:
-Իմ համակարգման ոլորտում չէ քրեական գործը, բայց, իմ տեղեկություններով, ինչքան որ տեղեկություններ ունեմ, դեռեւս չկան:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան