Երբ դատավորը քաղաքական գործիչ է դառնում. պաշտոնանկության հիմքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու, դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին, մեծ աղմուկ բարձրացրեց: Հասարակության շրջանում քննարկվեց վարչապետի այն հայտարարությունը, թե այն դատավորները, որ անաչառ չեն, պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն:

Ինչ-որ մասով այս հայտարարությունը պարզեցվեց: Խոսքը վերաբերում է այն դատավորներին, որոնց քննած գործերի հիման վրա ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշումներ են կայացվել, սակայն դժվար թե վարչապետի հայտարարությունը վերեբերեր միայն այդ դատավորներին:

Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը որոշել է անդրադառնալ դատավորներին պաշտոնանկ անելու օրենսդրական հնարավորություններին: Այդ հիմքերըսահմանված են «Դատական օրենսգիրք» սահմադրական օրենքով:

Պաշտոնանկության հիմքերիմեջ են մտնում դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, որոնք սահմանվում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը. նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն եւ էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում: Նույնօրենքի չորրորդ հոդվածը սահմանում է դատավորի ապաքաղաքականացվածությունը, ըստորի`դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներումեւ ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն: Ըստ 69-րդ հոդվածի` ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

Իսկ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովիորոշում N01-ով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների 14-րդ կանոնում ասված է, որ դատավորն իրավասու չէ անել հրապարակային հայտարարություններ, մեկնաբանել դատական գործեր եւ ակտեր, լրատվության միջոցներում հանդես գալ դատարանի վարույթում գտնվող կամ ակնկալվող գործերի էության հետ կապված հարցերով:

Հետաքրքիր է, որվերջինօրերինմի շարք դատավորներ, որոնք, ի դեպ, քննել եւ քննում են տարբեր աղմկահարույց քրեական գործեր, մեկը մյուսիհետեւից անում են հայտարարություններ, որոնք հանգիստ կարող են դիտվել որպես դատական օրենսգրքի խախտումներ:
Օրինակ`վերջինօրերին համացանցում աղմուկ առաջացրեց ՀՀ ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանի որդու` Սարգիս Երիցյանի գառումը, որով նա հորդորել էր. «Իմ շատ սիրելի՛ ըներներ, լսել եմ` այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույնչիշիկխմե՛ք, ասում են`օգնում ա»:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, որիվճռովՌոբերտ Քոչարյանն առաջին անգամ ազատ արձակվեց, վարչապետի հայտարարությունը որակեց ճնշում դատարանների նկատմամբ: «Այն, ինչտեղի ունեցավ վարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից, ես կարծում եմ, որչի կարող գնահատվել այլ կերպ, քան դատարանների նկատմամբ բացահայտ ճնշում:…Այնուամենայնիվ, լուրջչեմմոտենում այն ամենին, ինչ ասել է կամ ասելու է նա. ինձ համար միեւնույնն է՝ ինչ է առաջարկել:…Եթե հրապարակում կամ դատարանների դռները փակող մարդիկ պետք է որոշեն, ես այլ կերպչեմ կարող որակել, քան փողոցային արդարադատություն։ Դա՞ է առաջարկում Փաշինյանը: Հասարակությունը իրավաբանորեն «ա»-ն ու «բ»-ն չի տարբերում, ինքն էլ չի տարբերում, իրեն շրջապատող իրավաբաններն էլ, ինչի՞ մասին է խոսքը»,-ասել է դատավորը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՌուբեն Ափինյանը, անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, կրկին քաղաքական գնահատական էհնչեցրել. «Չեմ ուզում մեկնաբանել, հազար անգամ ներողություն եմ խնդրում, բայց գնահատում եմ ոչ դրական»,-ասաց նա:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՎահե Խալաթյանն էլ Լրագրի հետ հարցազրույցում ասել էր. «Դուք պոտենցիալ հեռացվողին հարցնում եք`Ձեզ որ դեպքում պետք է հեռացնեն: Այդ պոտենցիալը չակերտների մեջ վերցված եմ ասում: Ես էլ կպատասխանեմ. եթե հեռացնելու եք, առաջինն ինձ հեռացրեք, ես չեմ ուզենա` իմ ընկերներինորեւէ բան պատահի: Կարճ ասած, կրակը վերցնում եմ իմ վրա: Սա, իհարկե, կատակ էր: Թե ովպետք է մնա, ումպետք է հեռացնեն, կամ ովպետք է փորձության ենթարկվի ու վերաքննություն հանձնի, ժամանակը ցույց կտա: Մի քիչ սպասենք, ինձ թվում է՝ ամեն ինչ լավ ընթացք կունենա»:

Դե ինչ, մնում է սպասել հետագա զարգացումներին եւ ընթաքին:

Լուսինե Մինասյան




Լրահոս