Հրդեհ Կապան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին, ժամը 21:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 35 տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել է՝ 22:33-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները (մոտ 10 քմ) և հարակից փայտյա էլեկտրական սյունը:




Լրահոս