Այսօր «Սասնա ծռեր» կուսակցությունը մեկնում է Արցախ: Արցախի Հանրապետություն այցի օրակարգը Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրել է սոցցանցի իր էջում.
Սիրելի Հայրենակիցներ,
Ձեզ ենք ներկայացնում Արցախի մարզ կայանալիք երթի նոր մանրամասները․
Դեպի Արցախ միասնության ավտոերթի միջոցառումները տեղի են ունենալու 2019 թ. մայիսի 25-28-ը ներառյալ:
Ավտոերթի նպատակներն են՝
1) ցույց տալ, որ մեր ազգը միասնական է և Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ,
2) խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը։
Ավտոերթով շարժվելու ենք Արցախի տարածքում և հանդիպումներ ենք ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում:
Ամփոփիչ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 28-ին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության հռչակման և անկախ պետականության վերականգնման 101-րդ տարեդարձի:
Դեպի Արցախ միասնության ավտոերթը վերկուսակցական է։
Մենք ընդամենը դրա նախաձեռնողն ենք։ Ավտոերթը տեղի է ունենալու միայն եռագույն դրոշներով, կուսակցական դրոշներ չեն լինելու։ Իրենց կուսակցական կամ այլ բնույթի պատկանելությունն ընդգծելու ցանկություն ունեցող մասնակիցները կարող են այլ խորհրդանիշներ կրել իրենց ավտոմեքենաների, հագուստի կամ այլ իրերի վրա։
Ավտոերթի մեկնարկը՝ 25 մայիսի, ժամը 06:30, Երևանի Հյուսիսային ավտոկայանից:
Վերադարձը՝ մայիսի 28-ին, ուշ երեկոյան:
Հարգելի երթի մասնակիցնե՛ր պիտի խնդրենք, որ ովքեր կկարողանան՝ իրենց հետ ունենան եռագույն դրոշներ։
Գիշերակացի, անհրաժեշտ պարագաներն են՝ քնապարկեր, վրաններ, կարիմատներ (ներքնակ), 3-4 օրվա համար հիգիենայի պարագաներ, լապտերներ: Ովքեր որ կցանկանան իրենց սեփական միջոցներով գիշերել հյուրանոցներում, խնդրում ենք նախօրոք տեղեկացնել՝ համարներն ամրագրելու նպատակով:
Ինչպես նաև պիտի տեղեկացնենք, որ անհրաժեշտ է ունենալ 3-4 օրվա չոր՝ չփչացող սնունդ, որը հնարավոր կլինի ճանապարհին կամ տեղում խանութներից թարմացնել:
Մասնակցելու համար գրանցվելու վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 22-ն է:
Ավտոմեքենաները պետք է լինեն սարքին և տեխզննում անցած վիճակում:
Ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել մասնակցության մասին՝ կազմակերպչական աշխատանքը հեշտացնելու նպատակով:
Գրանցվելու համար զանգահարել 098 838 555, 041 838 558, 091 838 558 հեռախոսահամարներով կամ գրել Գագիկ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջին:
Ավտոերթին ֆինանսապես կամ վառելիքի կտրոններով աջակցելու համար.
1.Առձեռն նվիրաբերելու համար հայաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են այցելել մեր գրասենյակ, ամեն օր, բացի՝ շաբաթ և կիրակի օրերից, ժամը՝ 10․00-18․00։ Հասցեն՝ Ալեք Մանուկյան 5/5, հեռ. 011 785657 (մուտքը Սայաթ Նովա փողոցից Ռադիո տան կից շենքը)
2.IDram համակարգով նվիրաբերելու համար՝
ID 263570568
3.Արտերկրից աջակցելու համար Viber կամ Whatsapp կապի միջոցով դիմել Գագիկ Եղիազարյանին +374 98 838555 կամ Gevorg Safaryanին +374 93 413640:
Paypal-ով փոխանցումների համար՝
[email protected]
Երթուղին՝
1. Մայիսի 25-ին ժամը 6:30-ին շարժվում ենք Երևանի Հյուսիսային ավտոկայանից,
2. 15:00-ին Մարտակերտում Հանդիպում: Այնուհետր շարժվում ենք դեպի գիշերակացի վայր
3. Հաջորդ օրը՝ 26-ին հանդիպումներ Ասկերանում՝11:00-13:00, Հադրութում՝ 15:30-17:30, Տող-Մելիք Եգանի դղյակ՝18:30-19:30
4. Ամսի 27-ին Հանդիպում Ճարտարի դահլիճում 12:00-14:00, հանդիպում Մարտունիի դահլիճում 15:00-17:00
5. Ամսի 28-ին ժ-ը 11:00-14:00 հանդիպում Ստեփանակերտում: Ժ-ը 15:00-17:00 ֆուրշետ Շուշիի Թութոտում: 18:00 հանդիպում Բերձորում::
Ողջ երթուղին կազմում է 1100 կմ