Մայիսի 20-ին «Մարտի 1»-ի քրեական գործը Սահմանադրական կարգը տապալելու մասով ուղարկվեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու: Արդյունքում մտավախություն կա, որ ՍԴ-ում գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործովհօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի: Նա կհայտարարի, որ նախկին նախագահն անձեռմխելի է, եւ գործը կկարճի:
Երեկ իրավիճակին անդրադարձավ ՍԴ-ն` նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց. «Ի պատասխան մի շարք հարցումների` ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը`«Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին` օրվա երկրորդ կեսին: Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում: Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանի հետ:
-Տիկի՛ն Գյուլումյան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը բարեկամական հարաբերություններ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Այստեղ շահերի բախում չե՞ք տեսնում, արդյոք այն չի՞ կարող ազդել օբյեկտիվ որոշում կայացնելու վրա:
– Իհարկե, չի կարող:
-Մայիսի 20-ին «Մարտի 1»-ի քրեական գործըսահմանադրական կարգը տապալելու մասով ուղարկվեց Սահմանադրական դատարան: Ընդ որում, դա արվել է` պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, առանց տուժող եւ մեղադրող կողմերին հայտնելու: Մամուլում տարածված լուրերի համաձայն` ՍԴ ուղարկելը ենթադրում է հետեւյալը. ըստ դատական համակարգում տարածված լուրերի` գործը ավելի քան 5-6 ամիս կքնեցվի Սահմանադրական դատարանում, իսկ, ահա, ՀՀԿ նախկին անդամ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ, սպասվում է, որ այս գործովհօգուտ Քոչարյանի որոշում կկայացնի: Դատարանին կամ Ձեզ զանգ, ճնշում եղե՞լ է:
-Ուրեմն մեկընդմիշտ հիշեք` ՍԴ-ին ճնշել հնարավոր չէ այսօրվա դրությամբ եւ ընդհանրապես, 9 դատավորի միաժամանակ ճնշել հնարավոր չէ: Քվեարկություն է լինելու, կորոշեն: Դրա համար այդ մարմինը կոլեկտիվ մարմին է եւ կոլեկտիվ որոշում է կայացնում, որպեսզի մեկ անձի վրա ճնշում չլինի:
զրուցեց Քնար Մանուկյանը