
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Իվան Ավանեսյանն ազատվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Կամո Պետրոսյանը նշանակվել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Հադրութ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ու պատասխանատուներին ներկայացրել Կամո Պետրոսյանին ` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իվան Ավանեսյանին՝ նրա գործունեության համար: