ArmLur.am-ը զրուցել է 2016-ի ապրիլին Մարտակերտը 5-րդ պաշտպանական զորամասի զինծառայող Արարատ Հակոբյանը հետ: Արարատը եղել է Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի զորամասից: Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է իմացել, որ պատերազմ է սկսվում: Պատմեց պատեազմիմ հաջորդող օրերին դիրքերում տիրող իրավիճակի մասին:
-Արարատ, ինչպե ՞ս իմացար, որ պատերազմ է սկսվել:
-Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 1 անց էր, քնած մոտավորապես 2-ի կողմերն էր, ուժեղ գմփոց էկավ, զարթնեցինք, տագնապ տվեցին մեզ, չէինք պատկերացնում` ինչ էր կատարվում: Հագնվեցինք, ամեն ինչ ստացանք, շարվեցինք, էլի ձայներ լսեցինք կրակոցների, հետո ասեցին` 116 մարտական պոստի վրա են հարձակվել. Դա Աբաջյանենց պոստն էր:
Արդեն կրակում էին մեր զորամասի վրա տարբեր զինատեսակներից: Մենք գնացինք, թաքստոցներ մտանք, որ մեզ չկպնի ոչինչ: Հետո արդեն լուսաբացի կողմերն էր ասեցին, որ կռիվ ա սկսվել, տարբեր հարձակումներ են եղել տարբեր զորամասերի, պոստերի վրա, հետո լուսաբացին բոլորին հանեցին պոստեր նույնիսկ բայց ես մնացի զորամասում` որպես զորմասի պաշտպանություն: Հետո իմանում էինք` ինչ ու ոնց ա էղել: Սկզբի մի քանի օրը զորամասում ենք եղել, մարդիկ էին գալիս, դիմավորում, ճանպարհում էինք պոստեր: Մի քանի օր հետո մեզ էլ հանեցին պոստեր: Ճիշտ ա` համեմատար լարված չէր, բայց էլի լարվածություն կար մի քանի օր: Ամսի 7-ին, 8-ին էլի կրակում էին տարբեր զինատեսակի զենքերով: Էդ օրերին էլ լարվեց վիճակը ինչպես ամսի 2-ին էր:
-Ի ՞նչ զգացողություններ կային այդ ժամանակ: Ձեր բարձրանալուց հետո ի ՞նչ էր կատարվում դիրքերում:
-Դե բնականաբար վախ կար, չէր կարա չլիներ, մանավանդ, որ պարզ գիտակցում էիր` ամեն պահի կարող ա մահանաս: Բայց էդ համախմբվածությունն էլ, որ կար էդ օրերին, դուծ էր տալիս: Շատ դժվար էր: Բայց իրավիճակը նենց էր, որ կապ չուներ` երկու ամսա ծառայող ես, թե մի տարվա: Մարդիկ կային զենք էլ չէին կարողանում կրակեին բայց բարձրացել են: Էնպիսի դեպքեր էին լինում, որ զինվորների աչքերին բաներ էին երեւում արդեն: Գիշերը որ կանգնած ենք եղել, եղել են դեպքեր` մտածել ենք` նորից հարձակվեցին: Էդ տագնապը կար:
-Իսկ մինչեւ ապրիլի 1-ը լարվածությունը նկատելի՞ էր:
-Մինչեւ ամսի 1-ը անօդաչու թռչող սարքեր էին ուղարկում մեր զորամասի վրա, էկան զորամասը նկարեցին, հետ գնացին: Պոստերում էլ էր լարված: Ասել էին` հակառակորդը տանկեր ա հանել դիրքեր. Դրա մասին իմացել ենք, բայց չէինք պատկերացնի, որ տենց բան կսկսվի:
-Ի՞նչ եք իմացել: Իրար մեջ խոսելո ՞վ եք ինչ-որ բաներ իմացել, թե ՞ հրամանատարական անձնակազմը հստակ զգուշացրել է:
– Երեւի հրամանատարները իմացել են, խոսել են, էդպես բոլորս իմացել ենք: Հստակ զգուշացում մինչեւ նշածս պահը չի եղել: Այսիքն` սկսելուց հետո են մեզ բան ասել: Բայց դե հին ծառայողնեն էլ ասում էին` վիճակը ավելի լարված ա, քան մնացած սովորական օրերին: Նույնիսկ էդ հին ծառայողները տենց բան չէին տեսել մինչ դա: Բուն գործողությունների ընթացքից էլ գիտեմ, որ հրաման չի էղել կրակելու, դիվիազիայի հրամանատարը չի պատասխանել, հետո պատասխանել ա, այլ բան ա ասել: Ասում են` ասել ա, թող հետ գան. չգիտեմ շատ մանրամասն:
-Արդեն պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ էր: Նորից լարվածություն, ագրեսիա կա ՞ր:
-Պատերազմից հետո շատ հանգիստ էր: Նույնիսկ բարձրանում էիր երեւացող տեղ, որ քեզ կարային հեշտությամբ կրեկին, բայց չէին կրակում, մի հատիկ կրակոց չկար: Հետո քիչ-քիչ նորից սկսեցին ակտիվանալ, բայց արդեն մանր զինատեսակներով էին կրակում: Մենակ էդ մի շրջաննա էղել, որ հանդարտվել են, որ իրոք զինադադարի տպավորություն կար, բայց հետո նորից սկսվեց:
-Երկու տարիների ընթացքում եղե՞լ են էնպիսի պահեր, որ մտածել եք` ամեն ինչ նորից նույն ուժգնությամբ կսկսվի:
-Դրանից հետո դե պարբերաբար դիտարկումներ էինք անում: Իրենք իրենց դիրքերը ավելի հզորացնում էին, մտածում էինք` հնարավոր ա առաջիկայում կարող ա կրկնվի նման բան: Մինչեւ ծաայությունս ավարտելու վերջին օրն էլ , ասեմ, որ իրենք ուժեղացնում էին իրենց դիրքերը:
Լուսինե Մինասյան