ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռիում

Լոռու մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը: Նա, տղայի լուսանկարը ձեռքին, նստել է Հայքի հրապարակի աստիճաններին ու պահանջել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, որի միջոցով ինքը կարող է կապ հաստատել ՀՀ վարչապետի հետ: Կնոջ կողքին եղել է պլաստմասե շիշ, ձեռքին` լուցկի: Տեղում ծառայություն են իրականացրել ոստիկանության աշխատակիցները: Շուրջ 1 ժամ անց կնոջն է մոտեցել մարզպետը, ու միասին բարձրացել են վերջինիս աշխատասենյակ:

 

 

 

ՀԱՐՑ. Ե՞րբ է ֆիզիկական անձի կողմից հողի հարկի վճարման սահմանված ժամկետը: Հողի հարկի չափը կախվա՞ծ է արդյոք հողի հարկ վճարողների տնտեսական գործունեությունից:

Աշոտ Հարությունյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
Միաժամանակ հայտնում ենք, որ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

 

 

 

ՀԱՐՑ. Ես համատեղությամբ աշխատող եմ: Ուզում եմ հստակ տեղեկանալ, թե համատեղությամբ աշխատողներն ինչ կարգով են օգտվում սոցիալական փաթեթից, ինչպես է հաշվարկվում նրանց սոցիալական փաթեթի սահմանաչափը:

Սիրան Պետրոսյան (42 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում:
Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար:
Այս դեպքում սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը գումարվում է հիմնական աշխատաժամանակին: Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին համապատասխան:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվին մնացած (կուտակված) գումարի ուղղությունները մնում են նույնը:




Լրահոս