Կրակեմ Հրաչի դատավոր որդին 2015 թվականին 15 մլն դրամով շինություն է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 37-ամյա դատավոր Դավիթ Հարությունյանն ու իր կինը չեն ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարգրերը։ Հուսանք՝ չեն մոռացել և առաջիկայում այդ բացը կլրացնեն։ Ամեն դեպքում, ArmLur.am-ը ձեզ կներկայացնի նրա 2017 թվականի տարեկան հայտարարագիրը։

Այսպես, դատավորի 2017 թվականի եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ամսական կազմել է 908 հազար դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ, 183 հազար դոլար։ Իսկ ահա 2016 թվականին ներկայացրած պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում նշված է, որ ունի 2 բնակարան, 2 ավտոտնակ, անհատական բնակելի 2 տուն, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, մեկ հողամաս և Mitsubishi Pajero 3.8 մակնիշի մեկ ավտոմեքենա։

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2015 թվականին Հարությունյանը 15 մլն դրամով գնել է շինություն։ Մյուս կողմից բավականին հետաքրքիր հայտարարագիր ունի դատավորի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը. նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ և 309 հազար դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ տիկին Մանթաշյանը եկամուտ չի ունեցել։ Համաձայնեք, որ տարօրինակ է՝ զրոյական եկամուտով այդքան դրամական միջոց ունենալը։ Բայց եթե համեմատենք ամուսինների հայտարարագրերը, ապա կտեսնենք, որ կինն իր դատավոր ամուսնուց ավելի հարուստ է։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Դավիթ Հարությունյանը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս