Հրդեհ Լուսառատ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում սառնարանային պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 12:10-ին:

Այրվել են պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 10 գմ), պահեստավորած անասնակեր (մոտ 170 հակ) և վառելափայտ: Տուժածներ չկան:




Լրահոս