Ղազախստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ մրցեց «Կայսարի» հետ:
Տանտերերը հաղթեցին 1-0 հաշվով: Միակ գոլն էլ իր հաշվին գրանցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:
Հավելենք, որ «Կայսարի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տիգրան Բարսեղյանը: