Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի հարցը՝ Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն  կասկածի տակ է դրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսությունը: Նրանք պնդում են՝ որոշ հատվածներ արտագրված են։ Հիշեցնենք, որ նա առաջին անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է։

Եվ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր որոշել է քննարկում անցկացնել։ Եվ այսօր կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու այդ հարցը և որոշեն հնարավոր օրենսդրական լուծումների շրջանակներում պայքարելու գրագողության երևույթի դեմ:

Մխիթարյանն այդ առումով ասել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքակիրթ աշխարհում գրագողության մեջ մեղադրվող պաշտոնյաները անմիջապես թողնում են իրենց պաշտոնը, կարծում ենք, որ Հայաստանը ևս պետք է մասը կազմի այդ ընտանիքի, և այս առումով արտահերթ նիստը դիտարկում ենք որպես երկարատև գործընթացի սկիզբ. հետևողական ենք լինելու արատավոր այս երևույթը արմատախիլ անելու գործում»:




Լրահոս