Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ներդրողներին կոչ արեց ստեղծել և արարել իրենց մարզում։ Նա այսօր այս մասին նշեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի բացման ժամանակ։

«Ֆորումի անցկացման վայրը պատահական չէ . հավաքվել ենք Սյունիքի հյուրընկալ մի վայրում, որը բարենպաստ միջավայր է ստեղծում մարզի զարգացմանը նպաստող նոր նախագծերի ու ծրագրերի մշակման համար։ Ուզում եմ գործարարներին կոչ անել գալ Սյունիք, ստեղծել և արարել Սյունիքում ու զարգացնել Սյունիքը»,-նշեց  Պողոսյանը։

Համաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ևս ելույթ ունեցավ։

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հենց մեծ բանավեճ է խենթության՝ բառիս լավ իմաստով, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ՝ իրատեսության միջև։ Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին և հավատում են, որ խենթ գաղափարները կարող են իրագործել Հայաստանի Հանրապետությունում», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա։

Ս․Հ.




Լրահոս