ՎՏԲ-Հայաստան բանկը ՀայաստանիՀ անրապետության օրվա առթիվ, մայիսի27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր «Տոնական մայիս»դրամային ավանդների ակցիա:
Ակցիայի ընթացքում բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ձևակերպել ավանդներ սկսած 10.000 ՀՀ դրամից` տարեկան մինչև 10% տոկոսադրույքով, 90 օր և ավել ժամկետով և ստանալ հետևյալ նվերները`
• լրացուցիչ օրերի համար տոկոսագումարներ, մասնավորապես` ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը Բանկից կստանա հավելյալ տոկոսագումարներ այն քանակի օրերի դիմաց,որքան ամսով ձևակերպված է ավանդը, բայց ոչ ավելի, քան 12 օր (եթե ավանդը ձևակերպված է 3 ամսով, ապա Բանկը վճարում է լրացուցիչ 3 օրվա տոկոսագումար և այլն):
• բոլոր այն հաճախորդները, ովքեր ավանդային ակցիայի ընթացքում կձևակերպեն ավանդներ,կստանան Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման 2 տոմս:
Բանկը առաջարկում է ավանդների տարբեր տեսակներ` առավել հարմար տարբերակներով:
• ավանդ՝ առանց լրացուցիչ մուտքագրումների և ելքագրումների,
• ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և առանց ելքագրումների,
• ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով:
Բացի այդ, հաճախորդին հնարավորություն է տրվում ընտրել ավանդի տոկոսադրույքի վճարման եղանակը` ժամկետի սկզբում, ամենամսյա, ժամկետի վերջում:
Ինչպես նաև, բոլոր ավանդատուները կստանան Mastercard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ողջ ընթացքում:
Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝
• Mastercard Standard – մինչև 7.000.000 ՀՀ դրամ,
• Mastercard Gold – սկսած 7.000.001 ՀՀ դրամից:
Մայիսի 28-ի տոնին նվիրված ՎՏԲ – Հայաստան Բանկի ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: