
Այժմ ընթանում է Դատավորների արտահերթ ժողովը։ Քիչ առաջ որոշում է կայացվել այդ նիստն անցկացնել դռնփակ։ Վերջին ներկայացուցիչը, ով քիչ առաջ ժամանեց ժողովին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էր։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որ դեպքում վերջինս հրաժարական կտա։ Ի պատասխան լրագրողների հարցերին, Ռշտունին նշեց, թե հրաժարական կտա այն դեպքում, երբ զգա, որ չի կատարում իր աշխատանքը և չունի վստահություն։